Le pouvoir de la Cour Internationale et le défi majeur de la République d’Arménie

L’opinion publique arménienne salue avec un enthousiasme certain une décision récente de la Cour internationale de La Haye concernant les litiges entre l’Arménie et l’Azerbaïdjan. La Cour a rejeté la demande de l’Azerbaïdjan d’examiner des plaintes contre l’Arménie au sujet de la première guerre d’Artsakh. Cependant, elle a jugé recevables les requêtes arméniennes concernant la guerre de 44 jours ainsi que les événements jusqu’aux 19 et 20 septembre 2023. En d’autres termes, l’Azerbaïdjan est privé de la possibilité d’instrumentaliser la première guerre d’Artsakh contre l’Arménie dans les instances internationales, tandis que l’Arménie dispose d’une voie pour poursuivre les crimes de guerre azéris, nombreux et bien documentés.

Toutefois, il est important de tempérer l’enthousiasme. Cette décision, bien que significative, survient dans un contexte international où les tribunaux politiques et juridico-politiques voient leur influence réduite à un strict minimum. Aujourd’hui, l’ordre mondial est dicté par le rapport de forces militaro-politiques, non par le poids des instances judiciaires. Comme le dit un proverbe arménien, « c’est toujours le faible qui a tort face au fort ». En clair, même si ces jugements internationaux ont leur importance, la priorité pour l’Arménie reste d’équilibrer le rapport de force.

Cela implique une révision systémique et en profondeur de son économie, de sa politique, de sa défense, et de ses relations tant nationales qu’internationales. Les jugements et résolutions internationales peuvent certes servir de levier pour l’Arménie, mais ils ne peuvent remplacer l’impératif de bâtir une véritable puissance. Dans le monde actuel, ce n’est pas le droit qui fait loi, mais la loi du plus fort. Rien ne devrait donc détourner l’Arménie de cette tâche primordiale, pas même les succès obtenus dans les arènes internationales.

Prenons pour preuve la décision de la Cour internationale de La Haye contraignant l’Azerbaïdjan à ouvrir le corridor de Latchine et à lever le blocus du Haut-Karabakh. Cette résolution n’a eu aucun effet tangible : l’Azerbaïdjan n’a ouvert le corridor qu’après avoir recouru à la force en Artsakh, provoquant ainsi un exode massif des Arméniens de cette région. Ce n’est qu’un exemple parmi d’autres de verdicts qui n’ont en rien freiné la politique agressive de Bakou envers l’Arménie et l’Artsakh, où la force ou sa menace sont devenues des armes de prédilection.

Hakob Badalian

Միջազգային դատարանի ուժն ու Հայաստանի հանրապետության գերխնդիրը
Հայաստանի հանրությունը անթաքույց ոգեւորությամբ արձանագրում է Հաագայի միջազգային դատարանի օրեր կայացրած կարեւոր մի վճիռ, որը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հայցերին: Միջազգային դատարանը որոշեց, որ իրավասու չէ քննել Հայաստանի դեմ՝ արցախյան առաջին պատերազմին վերաբերող Ադրբեջանի հայցերը: Միեւնույն ժամանակ, դատարանն իրեն իրավասու է համարել քննել 44-օրյա պատերազմին եւ դրան հաջորդած տարիներին, մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ռազմական գործողություններին վերաբերող Հայաստանի հայցերը: Այդպիսով, Ադրբեջանն ըստ էության զրկվել է արցախյան առաջին պատերազմը միջազգային դատական ատյաններում Հայաստանի դեմ օգտագործելու հնարավորությունից: Փոխարենը, Հայաստանը ստանում է հնարավորություն դատարանում ներկայացնել հայցեր Ադրբեջաննի ռազմական հանցագործությունների դեմ, որոնք բազմաթիվ են: Հաագայի դատարանի այս որոշումը սակայն չպետք է արթնացնի անհարկի ոգեւորություն: Այն իհարկե շատ կարեւոր է, բայց նույնքան կարեւոր է չմոռանալ, որ այսօր աշխարհը գտնվում է մի ժամանակահատվածում, երբ միջազգային թե քաղաքական, թե իրավա-քաղաքական, թե դատական ատյանների նշանակությունը, դերն ու կշիռը գտնվում են պատմական նվազագույնի վրա, եթե չասենք՝ որ ամբողջությամբ զրոյացած են ու ենթակա են բացառապես ուժերի ռազմա-քաղաքական հարաբերակցությանը: Այլ կերպ ասած, ինչպես արձանագրում է հայկական ժողովրդական խոսքը՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Հետեւաբար, միջազգային դատական ատյաններում կարեւոր վճիռների հետամուտ լինելով հանդերձ, Հայաստանի առաջ գերխնդիրը ուժերի հարաբերակցությունը փոխելն է: Դա նշանակում է, որ պետք է փոխվի Հայաստանի տնտեսական, քաղաքական, պաշտպանական, հասարակական հարաբերությունների, ու նաեւ համահայկական հարաբերությունների համակարգային որակը, նկարագիրը: Մնացյալ գործոնները, այդ թվում միջազգային ասպարեզում ձեռք բերված դատական վճիռները կամ տարբեր բանաձեւերը, կարող են լինել Հայաստանի այդ կենսունակության աջակից գործոն: Դրանք չեն կարող ձեւավորել գործունեություն, որովհետեւ աշխարհում այսօր գերակայում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը: Հայաստանին ոչինչ չպետք է շեղի այդ ուժը ձեւավորելու գերխնդրից, այդ թվում առավել եւս միջազգային ատյաններից եկող որեւէ ոգեւորություն: Չմոռանանք, թե ինչ ազդեցություն ունեցավ Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որն Ադրբեջանին պարտադրում էր բացել Լաչինի միջանցքն ու վերացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շրջափակումը: Այդ վիճռն ունեցավ զրո ազդեցություն, Ադրբեջանը Լաչինի միջանցքը բացեց միայն Արցախի հանդեպ ուժի կիրառումից հետո՝ որպեսզի իրենց հայրենիքը զանգվածաբար լքեն Արցախում ապրող հայերը: Ընդ որում, դա միակ դատավճիռը չէ, որն Ադրբեջանին որեւէ կերպ չի խանգարել շարունակել Հայաստանի ու Արցախի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը՝ հիմնված ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի վրա:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Nos lecteurs ont lus aussi