Le difficile pari de Nikol Pashinyan dans un contexte tendu

Nikol Pashinyan, Premier ministre de l’Arménie, semble déterminé à redéfinir l’image de son gouvernement. À travers une série de changements personnels et de personnel, il s’efforce de reconstruire sa légitimité, mais cette entreprise pourrait bien précéder des élections législatives anticipées. Nous sommes presque déjà en 2026, et avec seulement un an et demi avant la fin du mandat parlementaire, l’hypothèse d’une dissolution rapide se précise. Pourtant, le défi est immense : Pashinyan doit naviguer dans une conjoncture nationale délicate et un environnement géopolitique complexe.

L’option d’élections anticipées n’est pas un secret. Elle pourrait servir de stratégie ultime pour éviter des décisions politiquement coûteuses, notamment dans le cadre des négociations sensibles entre l’Arménie et l’Azerbaïdjan. Cependant, si la popularité de Pashinyan est en berne, les enquêtes sociologiques, tant nationales qu’étrangères, montrent qu’aucune opposition organisée ne semble capable de le menacer sérieusement. Mais une absence de concurrence ne garantit pas la stabilité : l’opposition, fragmentée et peu audible, peine à s’imposer comme une alternative crédible, malgré ses critiques acerbes et souvent cyniques.

Dans ce contexte, les messages politiques de Pashinyan résonnent davantage à l’extérieur qu’à l’intérieur du pays. Il semble s’adresser avant tout à des interlocuteurs étrangers, plutôt qu’à un électorat national désabusé. L’enjeu dépasse les querelles locales : il s’agit de redéfinir l’identité politique et juridique de l’Arménie, sous la pression d’un traité de paix controversé et d’un nouveau statu quo régional dans le Caucase.

Pour Pashinyan, la situation est paradoxale. L’absence d’une opposition structurée pourrait lui laisser une marge de manœuvre politique, mais elle accroît aussi la pression pour produire des résultats concrets. En l’absence de circonstances internes contraignantes, le Premier ministre doit jongler avec des exigences externes, qui risquent de limiter ses ressources politiques. Le problème ? Cette marge de manœuvre a une date d’expiration, mais personne – pas même Pashinyan – ne sait laquelle.

Hakob Badalyan

Hakob Badalyan

Փաշինյանի ծանր խաղը բարդ դրության մեջ
Թե իր անձնական իմիջի, թե կադրային բավականին աղմկոտ փոփոխությունների քայլերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնառու վկայեց, որ գնում է իշխանության իմիջի ընդգրկուն փոփոխության: Առկա է լայնորեն տարածված գնահատական, որ Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության, ինչի համար էլ փոխում է թե անձնական, թե իշխանական իմիջը: Դա պետք չէ բացառել: Բայց, Հայաստանում խորհրդարանի հերթական ընտրությունը 2026 թվականին է, ասել կուզի՝ դրան մնացել է մեկուկես տարի, ինչը շատ քիչ ժամանակ է լրջորեն պատրաստվելու համար, առավել եւս այն բարդ միջավայրում եւ ցածր վարկանիշի պայմաններում, որում գտնվում է Նիկոլ Փաշինյանը: Կասկածից վեր է, որ նա իր մտապատկերում ունի արտահերթ ընտրության տարբերակ, բայց, այդ տարբերակը գործի կդրվի թերեւս այն պարագայում, երբ խիստ անհրաժեշտ դառնա արտաքին մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանն ունենա որեւէ անցանկալի որոշումից խուսանավելու անհրաժեշտություն, որ կարող է նրա առաջ հայտնվել օրինակ Հայաստան-Ադրբեջան գործընթացի համատեքստում: Հարկ է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ներսում ունենալով իհարկե վարկանիշային մարտահրավեր, այդուհանդերձ չունի լուրջ քաղաքական խնդիր՝ որպես այդպիսին: Հայաստանի ներսում նրա դեմ չկա համակարգային դիմադրություն: Կա նրա քաղաքականությունից մեծ դժգոհություն, եւ դա փաստում են թե հայաստանյան, թե օտարերկրյա սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումները: Բայց, մի բան է ունենալ վարկանիշի խնդիր, մեկ այլ բան է՝ այդ խնդրի պայմաններում ունենալ նաեւ ընդդիմադիր համակարգային մրցակից: Հայաստանում ընդդիմադիր դաշտը խիստ հատվածականացված է: Ընդ որում, ներքին, այսպես ասած հետնաբեմային իմաստով հատվածականացած է ավելի, քան կարող է թվալ առերեւույթ: Նրանք, ովքեր հավակնում են լինել նոր ուժ, դեռեւս շատ հեռու են կենսունակ քաղաքական համակարգի լինելու հեռանկարից, եթե նույնիսկ ունեն դրա համար անհրաժեշտ պատկերացում եւ քաղաքական միտք, մտածողություն: Այս պայմաններում, Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս ներքին լսարանին հասցեագրել բավականին հանդուգն, երբեմն նույնիսկ բավականին ցինիկ ու երեսպաշտ հաղորդագրություններ, կապված ազգային եւ պետական իրավա-քաղաքական ինքնության առանցքային բաղադրիչների հետ: Բայց, նրա հաղորդագրությունների գլխավոր հասցեատերերը Հայաստանից դուրս են: Պարզապես, Փաշինյանը Հայաստանի ներսում չի զգում այդ հաղորդագրությունները դեպի դուրս հղելու որեւէ կաշկանդող հանգամանք: Ընդ որում, բարդ է ասել, նա գո՞հ է դրանից, թե՞ դժգոհ: Որովհետեւ, ներքին կաշկանդող հանգամանքների բացակայությունը արտաքին հասցեատերերի մոտ ձեւավորում է Հայաստանի հանրապետության իրավա-քաղաքական ինքնությունը փոխելու խոսքից գործի անցնելու պահանջ՝ հանուն խաղաղության պայմանագրի եւ Կովկասում նոր ստատուս-քվոյի: Իսկ դա Նիկոլ Փաշինյանին դնում է բավականին բարդ դրության մեջ: Իմիջային եւ կադրային փոփոխությունները թերեւս այդ բարդության մեջ մանեւրի տարր են, ռեսուրս, բայց հայտնի չէ, թե պիտանելիության ինչ ժամկետով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Nos lecteurs ont lus aussi