Votre panier est actuellement vide !
La « demande » frappante de Nikol Pashinyan : entre Donald Trump et le Pape
Le 18 novembre, Nikol Pashinyan s’est rendu au Saint-Siège pour une visite de travail, marquée par une rencontre prévue avec le pape François. Cependant, c’est à Erevan, quelques heures avant son départ, que le Premier ministre arménien a surpris tout le monde en limogeant plusieurs hauts responsables clés du système judiciaire. Une décision radicale qui intervient dans un contexte où l’exécutif semble vouloir réorganiser ses rouages sous pression.
Une mise en garde transformée en acte
Quelques jours plus tôt, lors d’une session gouvernementale, Pashinyan avait adressé un avertissement glaçant aux forces de l’ordre et aux cadres du système judiciaire. Son discours, à la tonalité quasi ultimative, laissait entendre qu’il leur accordait une ultime chance de « rectifier le tir ». Trois jours plus tard, les têtes sont tombées. Cette rapidité interroge : qu’est-ce qui a poussé le Premier ministre à agir si vite, et de manière aussi spectaculaire ?
Un week-end sous haute tension
Entre le discours musclé et les limogeages, un événement notable s’est déroulé : Pashinyan a eu une conversation téléphonique avec Donald Trump, fraichement élu président des États-Unis. Coïncidence ? Il est peu probable que cet échange ait directement motivé les licenciements. Cependant, il n’est pas exclu que cette discussion ait influencé les réflexions de Pashinyan sur le positionnement stratégique de l’Arménie, le poussant à prendre des mesures décisives pour renforcer son pouvoir à l’interne.
Depuis la défaite dans la guerre de 44 jours et la perte de l’Artsakh, l’Arménie est particulièrement vulnérable aux influences extérieures. L’arrivée de Trump pourrait annoncer un changement dans les dynamiques internationales, avec un impact direct sur la région. Dans ce contexte, Pashinyan semble vouloir s’assurer que l’appareil étatique est aligné sur ses objectifs, que ce soit pour affronter des crises ou préparer d’éventuelles élections anticipées.
Changement systémique ou coup politique ?
Sur sa page Facebook, Nikol Pashinyan a affirmé que ces démissions ne découlaient pas de différends personnels, mais s’inscrivaient dans une logique de « changements systémiques ». Pourtant, plusieurs questions se posent : ces responsables limogés seront-ils recyclés dans d’autres fonctions ou placés en réserve stratégique ? Ou au contraire, le Premier ministre cherchera-t-il à maximiser l’impact médiatique de ces décisions en engageant des poursuites pénales contre les anciens cadres ?
Une telle stratégie permettrait non seulement de renforcer son contrôle, mais aussi de détourner l’attention des affaires sensibles, comme la réouverture récente des dossiers judiciaires visant les anciens présidents Robert Kocharyan et Serge Sargsyan.
Un pari risqué face à une popularité en chute libre
Au-delà des aspects techniques, cette série de licenciements témoigne d’une tentative claire de protéger les positions politiques de Pashinyan face à des défis croissants, tant internes qu’externes. Sa cote de popularité, selon les sondages, est au plus bas, atteignant un seuil critique.
Dans ce contexte, la décision de restructurer le système judiciaire apparaît comme une réponse directe aux pressions extérieures, mais également comme une manœuvre pour affirmer son autorité à l’intérieur du pays. Reste à savoir si cette stratégie suffira à contenir les tensions et à préserver la stabilité de son gouvernement.
Hakob Badalyan
Նիկոլ Փաշինյանի հարվածային «խնդրանքը». Դոնալդ Տրամպի եւ Հռոմի Պապի արանքում
Նոյեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ: Վատիկանում նախատեսված է նրա հանդիպումը Հռոմի Պապի հետ: Սուրբ Աթոռ այցից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը կայացրել է մի շարք առանցքային բարձրաստիճան պաշտոնյաների հեռացնելու մասին որոշում, այդ թվում դատա-իրավական բլոկի: Պաշտոնանկություններից չորս օր առաջ կառավարության նիստում Փաշինյանը շատ կոշտ ելույթ էր ունեցել իրավապահների, դատաիրավական համակարգի ղեկավարների հասցեին: Սակայն, այդ ելույթը ավելի շուտ թողել էր վերջնագրի տպավորություն: Փաշինյանի ելույթի շեշտադրումներն այն մասին էին, որ իրավապահներին տրվում է «ուղղվելու» մի վերջին շանս, որից հետո միայն կլինեն պաշտոնանկություններ՝ եթե չլինեն իր ելույթից հետեւություններ: Ընդամենը երեք օր անց, որից երկուսը հանգստյան օրեր, Նիկոլ Փաշինյանը փաթեթային պաշտոնանկության է ենթարկում դատա-իրավական համակարգի մի շարք առանցքային կառույցների ղեկավարներին: Ի՞նչ է տեղի ունեցել այդ երեք օրերի ընթացքում, որ վերջին շանս տված Փաշինյանը կայացրել է պաշտոնանկության որոշում, այն էլ փաթեթով՝ բոլորին: Հանգստյան օրերին տեղի է ունեցել մի նշանակալի իրադարձություն՝ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Տրամպի հետ՝ շաբաթ օրը: Շատ բարդ է պատկերացնել, որ կիրակի օրը այդ պաշտոնանկությունների փնջի մասին որոշումը կարող էր կայացված լինել դրա նախօրեին Դոնալդ Տրամպի հետ հեռախոսազրույցով: Կամ, պաշտոնանկությունների փաթեթը կարող էր պայմանավորված լինել երկուշաբթի առավոտյան Վատիկան մեկնելու հանգամանքով: Բայց, այն, որ Տրամպի հետ հեռախոսազրույցի արդյունքում կարող էր ձեւավորվել Փաշինյանի մոտ միջազգային զարգացումների, միտումների որեւէ գնահատում, որը նրան կբերեր ներքին մի շարք որոշումների կայացման, բոլորովին բացառելի կամ զարմանալի չէ: Ի վերջո, որեւէ մեկի համար թերեւս գաղտնիք չէ, որ Հայաստանը մշտապես եղել է արտաքին միջավայրում իրողությունների ազդեցության ներքո՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, եւ այդ ազդեցությունն առավել ուժգնացել է 44-օրյա պատերազմի պարտության եւ Արցախի կորստի հետեւանքով: Իսկ ԱՄՆ նախագահի պաշտոնում Տրամպի ընտրությունն անկասկած բերելու է միջազգային հարաբերություններում, փաստացի հիբրիդային համաշխարհային պատերազմում նոր ոճ, նոր մեթոդաբանություն, շեշտադրումներ, որոնց գնահատումը Նիկոլ Փաշինյանի մոտ կարող է առաջացնել ներիշխանական վերանայումների եւ վերադասավորումների անհրաժեշտություն: Հաշվարկները կարող են լինել թե ընթացիկ զարգացումների, թե նաեւ արտահերթ կամ հերթական ընտրության պատրաստվելու սցենարների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ ինքը պաշտոնյաներին խնդրել է հրաժարական տալ, բայց ոչ թե նրանց հետ անձնական խնդիր ունենալու, այլ համակարգային փոփոխությունների տրամաբանությունից ելնելով: Դա նշանակու՞մ է, որ իր «խնդրանքը» հարգած պաշտոնյաներին Նիկոլ Փաշինյանը կարող է նշանակել այլ պաշտոնների, կամ ուղարկել այսպես ասած «ոսկեր ռեզերվ», թե՞ կլինի նույնիսկ հակառակը եւ Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոնանկությունները կփորձի օգտագործել քարոզչական առավելագույն էֆեկտ ստանալու համար: Իսկ դա նշանակում է, որ պետք չէ բացառել անգամ այն, որ պաշտոնանկ լինողների հանդեպ հետագայում հարուցվեն նաեւ քրգործեր: Քրգործեր, որոնք կուղեկցեն եւ այսպես ասած առավել «ճոխղություն» կհաղորդեն նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հարուցված քրգործերը, այդպես հասարակության վրա առավել մեծ քարոզչական ներգործության ակնկալիքով: Ի վերջո հատկանշական է, որ բոլորովին վերջերս դատակկան համակարգը կայացրեց նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ կարճված քրգործերի վերաբացման մասին որոշումներ: Ակնառու է, որ Փաշինյանի որոշումն իսկապես ունի համակարգային կառուցվածք, որը թերեւս կառուցվում է «դրսից ներս» պատճառահետեւանքային տրամաբանությամբ. դրսում մարտահրավերներ, եւ ներսում դրանցից բխող որոշումներ՝ սեփական քաղաքական դիրքերն արտաքին մարտահրավերներից առավելագույնս պաշտպանելու նկատառումով: Հատկապես, որ գործնականում բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական իշխանության վարկանիշը հասնում է կրիտիկական նվազագույնի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ