Votre panier est actuellement vide !
Le nouveau chantage de l’Azerbaïdjan contre l’Arménie : quand le droit devient le cauchemar de Bakou
Edmon Marukyan, ancien ambassadeur d’Arménie chargé des missions spéciales, a récemment révélé sur les ondes de Radio Liberty que l’Azerbaïdjan envisage de réclamer 1 000 milliards de dollars à l’Arménie. Cette somme colossale, présentée comme une compensation pour les années où le Haut-Karabakh et les zones de sécurité adjacentes étaient sous contrôle arménien, ferait l’objet d’une plainte devant une juridiction internationale. Pourtant, les ambitions de Bakou semblent déjà compromises par une décision récente de la Cour Internationale de Justice.
La CIJ, un obstacle pour Bakou
Il y a quelques jours, la CIJ de La Haye a jugé qu’elle avait compétence pour enquêter sur les crimes de guerre commis par l’Azerbaïdjan durant la guerre de 44 jours et jusqu’aux événements des 19 et 20 septembre 2023. Toutefois, elle a exclu les accusations portant sur les années de guerre au Haut-Karabakh. Ce verdict met à mal la stratégie de Bakou, qui espérait transformer ses accusations contre l’Arménie en un outil juridique international. Qu’à cela ne tienne : l’Azerbaïdjan persiste à vouloir soumettre des demandes astronomiques, transformant cette menace en un levier de chantage contre Erevan.
Un instrument de pression dans les négociations
Les prétentions financières de Bakou s’inscrivent dans une stratégie plus large. Selon des documents partiellement déclassifiés liés au projet de « traité de paix » proposé par l’Azerbaïdjan, Bakou incite Erevan à renoncer à toute revendication contre lui. Ce marchandage est clairement un moyen de pression, mais il ne garantit pas une quelconque réciprocité. Le Premier ministre arménien Nikol Pashinyan avait pourtant évoqué la possibilité d’un accord mutuel lors d’une intervention au parlement il y a quelques mois. Mais la réalité est que Bakou reste le principal bénéficiaire de cette situation, en ayant constamment opté pour une posture agressive dans le conflit du Karabakh.
Le rôle des zones de sécurité et les ambitions de Bakou
Contrairement aux allégations de l’Azerbaïdjan, les zones de sécurité établies par les forces arméniennes autour du Haut-Karabakh n’étaient pas une initiative belliqueuse, mais une nécessité stratégique pour se défendre face aux agressions répétées de Bakou. Ces zones visaient à protéger les populations arméniennes contre une guerre imposée par l’Azerbaïdjan. En revanche, Bakou cherche aujourd’hui à réécrire l’histoire pour masquer ses propres responsabilités.
Un renversement des rôles et des responsabilités
En réalité, si une demande de compensation devait être formulée, c’est l’Azerbaïdjan qui devrait rendre des comptes. Les exactions contre les Arméniens, notamment l’expulsion de centaines de milliers d’entre eux au début des années 1990, les spoliations de biens et les récentes destructions au Haut-Karabakh, justifient pleinement une exigence de réparation. L’Azerbaïdjan, en inversant les rôles, tente non seulement de dissimuler ses propres crimes, mais aussi de neutraliser les atouts juridiques de l’Arménie sur la scène internationale.
Une guerre juridique aux enjeux géopolitiques
Cette offensive judiciaire s’inscrit dans une stratégie plus vaste, visant à anéantir les rares atouts diplomatiques de l’Arménie. Bakou exige, par exemple, la dissolution du Groupe de Minsk, tout en investissant massivement les plateformes juridiques internationales pour imposer son récit. Face à ces manœuvres, l’Arménie doit s’appuyer sur le droit international, l’une des dernières armes dans un rapport de force qui lui est actuellement défavorable.
En définitive, cette nouvelle tentative de chantage de l’Azerbaïdjan illustre un calcul froid : exploiter un moment de faiblesse pour écraser l’adversaire. Mais en choisissant de miser sur des accusations fallacieuses, Bakou pourrait bien se heurter aux limites du droit international, qui reste, pour l’Arménie, une précieuse ligne de défense.
Hakob Badalyan
Ադրբեջանի նոր շանտաժը Հայաստանի հանդեպ. իրավունքը Բաքվի մղձավանջն է
Հայաստանի հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը Ազատություն ռադիոկայանի եթերում հայտնել է, որ իր ունեցած տեղեկությամբ, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանին ներկայացնել 1 տրիլիոն դոլարի հայց, այն տարիների համար, երբ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից անվտանգության գոտին եղել է հայկական վերահսկողության ներքո: Ըստ Մարուքյանի, Բաքուն այժմ պատրաստում է միջազգային դատարան ներկայացվելիք փաթեթը: Որքան է այդ տեղեկությունը ստույգ, միարժեք բարդ է ասել, բայց, որ այն բոլորովին զարմանալի չէ՝ անկասկած: Ադրբեջանն իր այդ մտադրությունների մասին հայտարարել է բազմիցս, բաց տեքստով: Ընդամենը օրեր առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը կայացրել էր մի վճիռ, ըստ որի, ինքն իրավասու է քննել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի դեպքերը Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները, իսկ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիների վերաբերյալ Ադրբեջանի հայցերը քննել իրավասու չէ: Դա իհարկե խոչընդոտ է Հայաստանի հանդեպ այն շինծու մեղադրանքները ներկայացնելու համար, որ Բաքուն պատրաստվում էր ներկայացնել միջազգային դատարան: Բայց, ըստ ամենայնի դրա փոխարեն Ադրբեջանը մտադիր է Հայաստանին ներկայացնել աստղաբաշխական տնտեսական հայցեր: Մեծ հավանականությամբ սակայն, դա շանտաժ է: Համենայն դեպս այժմ Բաքվի համար դա շանտաժի գործիք է, Հայաստանին քաղաքական համաձայնությունների մղելու համար: Դրա մասին է վկայում նաեւ այսպես ասած խաղաղության պայմանագրի նախագծի այն գաղտնազերծված հատվածը, որի արտահոսքը կազմակերպել էր հենց Ադրբեջանը: Ըստ դրա, Բաքուն Երեւանին առաջարկում է հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից: Եվ, քանի որ դա չհամաձայնեցված հատվածներից է, պետք է ենթադրել, որ Երեւանը հրաժարվում է այդ պահանջը ընդունելուց: Չի բացառվում սակայն, որ Երեւանն ակնկալում է փոխադարձություն: Դա հավանական է, առավել եւս, որ դրա մասին ամիսներ առաջ բարձրաձայնել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում հայտարարելով, որ Երեւանն ու Բաքուն կարող են պայմանավորվել միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելու շուրջ: Այստեղ ամբողջ հարցն այն է, որ դրանից մեծ հաշվով շահելու է Բաքուն: Շահելու է, որովհետեւ ղարաբաղյան հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջ ընթացքում Ադրբեջանն է եղել ագրեսիվ եւ նախահարձակ կողմը: Այլ կերպ ասած, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը չեն ունեցել որեւէ ագրեսիվ հավակնություն, այլ ստիպված են եղել պաշտպանվել քաղաքական տարաձայնությունները ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի գործողություններից: Օրինակ, երբ Լեռնային Ղարաբաղի հայկական ստորաբաժանումները զբաղեցրել են ԼՂԻՄ շուրջ 7 շրջանները, դրա նպատակը եղել է մեկը՝ պաշտպանվել Ադրբեջանի պարտադրած պատերազմից եւ ստեղծել անվտանգության գոտի: Հայկական ուժերը չեն հարձակվել: Ադրբեջանն է հարձակվել ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի մի շարք սահմանամերձ շրջանների վրա, ինչից պաշտպանվելու համար ձեռնարկվել են պաշտպանական գործողություններ եւ ձեւավորվել է անվտանգության գոտի: Ադրբեջանը ոչ միայն չունի Հայաստանի դեմ փոխհատուցման հայցի հիմք, այլ հենց Ադրբեջանը պետք է փոխհատուցում տրամադրի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին՝ խաղաղ բնակավայրերը թե առաջին պատերազմի, թե 44-օրյա պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերի էթնիկ զտման ժամանակ թիրախավորելու համար: Ադրբեջանը պետք է փոխհատուցի դեռեւս 1990-ականների սկզբին մի քանի հարյուր հազար հայերի Ադրբեջանի քաղաքներից եւ գյուղերից վտարելու համար՝ ցեղասպանության սպառնալիքով, նրանց գույքն ու ունեցվածքը յուրացնելու, եւ այժմ էլ Լեռնային Ղարաբաղում հայերի թողած գույքն ու ունեցվածքը, մշակութային եւ կրոնական ժառանգությունը թիրախավորելու, ոչնչացնելու համար: Բաքուն հիանալի է պատկերացնում այդ ամենն ու այդ պատճառով է թերեւս փորձում պատասխան հայցի շանտաժով, եւ ընդհանրապես ուժի կիրառման՝ իր համար ավանդական սպառնալիքով Հայաստանին պարտադրել հայղերից փոխադարձաբար հրաժարվելու համաձայություն: Դա սառը հաշվարկ է, հենված այն մտայնության վրա, որ ուժերի բալանսը ներկայումս իրենց օգտին է, եւ Հայաստանի սուղ, բայց արժեքավոր խաղաքարտերից է իրավունքը: Ադրբեջանը դրել է այն չեզոքացնելու խնդիր, ընդ որում բոլոր շերտերում՝ թե Հայաստանի ներպետական, թե միջազգային՝ Մինսկի խմբի լուծարման պահանջով, թե նաեւ միջազգային դատական հարթակներում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ