Votre panier est actuellement vide !
L’illusion de la paix « sans précédent » dans le Caucase
« La paix dans le Caucase est plus proche que jamais », a récemment affirmé Hakan Fidan, ministre turc des Affaires étrangères. Une déclaration parmi tant d’autres qui, à force d’être répétée, semble presque vidé de son sens. Plus ces annonces se multiplient, plus on a l’impression que la paix, au lieu de se rapprocher, s’éloigne inexorablement. Si elle était réellement à portée de main, pourquoi faudrait-il le rappeler avec une telle insistance ?
L’omniprésence de ces proclamations d’une « paix imminente » donne plutôt l’impression d’un exercice de déresponsabilisation. Lorsqu’un processus échoue, il devient facile d’accuser d’autres acteurs de l’avoir saboté. Et cette rhétorique produit un étrange effet miroir : plus la paix est présentée comme inévitable, plus elle semble devenir insaisissable.
Une véritable compétition s’est engagée entre ceux qui annoncent cette « paix historique ». Pourtant, cette paix, si elle devait advenir, n’est ni une équation mathématique à résoudre ni une ligne d’arrivée. Elle ne se mesure pas en termes de « proximité » ou de « distance ». Elle incarne plutôt une question géopolitique cruciale, un enjeu où chaque partie mise gros.
Dans ce contexte, l’élection d’un nouveau président américain pourrait bien rebattre les cartes. Les discussions en cours, notamment entre l’Arménie et l’Azerbaïdjan, risquent d’être recalibrées en fonction des priorités de la nouvelle administration américaine. Est-ce pour cela que Bakou reporte ses engagements à décembre ou janvier, comme l’a annoncé l’assistant du président Aliyev ? Ce dernier invoque la tenue de la COP29 comme prétexte, mais la véritable raison semble être ailleurs : l’Azerbaïdjan prend le temps d’évaluer les transformations géopolitiques induites par le retour de Donald Trump.
La situation dans le Caucase dépend en grande partie de l’évolution de la guerre en Ukraine. Si le conflit ukrainien tend vers une accalmie, une logique différente pourrait s’appliquer à la région. Mais si cette guerre connaît une nouvelle escalade, avec des frappes ukrainiennes autorisées sur le territoire russe ou une mise en œuvre de la doctrine nucléaire de Moscou, le Caucase pourrait à son tour basculer dans une phase de déstabilisation accrue.
La tension actuelle entre Arménie et Azerbaïdjan s’inscrit donc dans un contexte mondial plus vaste et incertain. La paix « sans précédent » vantée par certains pourrait bien refléter une anticipation du pire, plutôt qu’un optimisme sincère. Comme le dit l’adage, « la nuit est la plus sombre juste avant l’aube ». Mais rien ne garantit que l’aube soit proche.
Hakob Badalyan
Կովկասում «աննախադեպ» խաղաղության «մեդալի» հակառակ պատկերը
Խաղաղության հաստատումը Կովկասում այսօր ավելի մոտ է, քան երբեւէ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: Ֆիդանը իհարկե միակը չէ, որ հայտարարում է այդպիսի «մոտ հնարավորության» մասին: Սակայն, ինչքան ավելի հաճախ են հնչում այդպիսի հնարավորության մասին հայտարարություններ, այդքան ավելի է խորանում տպավորությունը, որ իրականում խաղաղությունը ոչ միայն մոտ չէ, այլ նույնիսկ հեռանում է ավելի: Համենայն դեպս, եթե խաղաղությունը մոտ է, ապա՝ այն երեւում է շոշափելիորեն, ու կարիք չկա ամեն առիթով հիշեցնել, որ այն մոտ է: Երբ միջազգային դերակատարները, նաեւ հակամարտության կողմերը պարբերաբար հայտարարում են «առավել քան երբեւէ մոտ խաղաղության» մասին, դա թողնում է տպավորություն, որ այդ հայտարարությունները ընդամենը հնարավոր ապակայունացման համար պատասխանատվությունից խուսանավելու միջոց են: Երբ բոլորը խոսում են, որ կա խաղաղության պատմական հնարավորություն, որպիսին չի եղել երբեք, ապա տողատակում առնվազն նշմարվում է վտանգ, որ դա ընդամենը մոտալուտ տապալման պատասխանատվությունը որեւէ մեկի ապակառուցողականության վրա թողնելու առաջին քայլն է: Այդ իսկ պատճառով սկսել է մրցակցություն, թե ո՞վ ավելի հաճախ կհայտարարի խաղաղության՝ «երբեւէ այսքան մոտ չեղած» լինելու մասին:Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը «մարաթոնյան վազքի» եզրափակիչ չէ, եւ ոչ էլ հանրահաշվի կամ թվաբանության դաս, որ չափվի «մոտ» կամ «հեռու» լինելով, եւ կամ՝ համաձայնեցված կետերի քանակով, դրանց՝ իքս կամ իգրեք անհայտներով: Խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական լրջագույն հարցի մասին, որի առնչությամբ արված են խոշոր խաղադրույքներ: Իսկ այդ առումով, իրավիճակը թեւակոխում է նոր փուլ՝ ԱՄՆ նոր նախագահի գալստյամբ, ինչը նշանակում է, որ շատ հարցերում քննարկումները կարող են նույնիսկ սկսել զրոյից: Թերեւս հենց դա նկատի ունի նաեւ Բաքուն, երբ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարում է, որ Ադրբեջանը միայն դեկտեմբերին կամ հունվարին կվերադառնա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին: Դրա իրական պատճճառը այն չէ, որ Ադրբեջանը զբաղված է Cop29-ով, ինչպես հայտարարել էր Ալիեւի օգնականը: Դրա հիմնական, առանցքային պատճառն այն է, որ Ադրբեջանը դադար է վերցնում Տրամպի ընտրությունից հետո կատարվող տրանսֆորմացիաները գնահատելու, ըստ այդմ հետագա մարտավարությունը կառուցելու համար: Որովհետեւ, Կովկասի շուրջ իրավիճակը մի տրամաբանություն է ունենալու, եթե Ուկրաինայի պատերազմը գնա դեպի սառեցում, եւ բոլորովին այլ տրամաբանություն կլինի Կովկասի, հետեւաբար Հայաստան-Ադրբեջան իրավիճակի շուրջ՝ եթե Ուկրաինայում պատերազմը մտնի էսկալացիայի նոր փուլ, առավել թեժ մակարդակ: Իսկ առայժմ մենք տեսնում ենք երկրորդ տարբերակը, երբ մինչեւ Տրամպի պաշտոնամուտը՝ դեմոկրատական վարչակազմը Կիեւին ի վերջո տալիս է Ռուսաստանի տարածքին հեռահար հրթիռներով հարվածելու իրավունք, իսկ Ռուսաստանն էլ գործողության մեջ է դնում իր միջուկային նոր դոկտրինը: Իհարկե այս բռնկումը կարող է նախորդել սառեցմանը, այսինքն՝ անգամ մոտեցնել սառեցումը: Ի վերջո, ինչպես ասում են՝ գիշերն ամենամութը լինում է լուսաբացից քիչ առաջ: Մյուս կողմից սակայն, չկա որեւէ երաշխիք, որ ուկրաինական պատերազմում լարվածության նոր մակարդակը չի բերի այլ ուղղություններով ապակայունացման: Կովկասում խաղաղության՝ «աննախադեպ մոտ» լինելու մասին հայտարարությունները ավելի շուտ թերեւս արտահայտում են հենց հակառակի սպասման հոգեբանական պատկերը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ